ՄՄարիամ Մխիթարյան

Շնորհավորում եմ Ձեզ գերագույն առաջնորդի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ. Իլհամ Ալիևը՝ Մոջթաբա Խամենեիին

Շնորհավորում եմ Ձեզ գերագույն առաջնորդի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ. Իլհամ Ալիևը՝ Մոջթաբա Խամենեիին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեիին՝ այդ բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Նամակում պետության ղեկավարը կրկին ցավակցություն է հայտնել Մոջթաբա Հուսեյն Խամենեիի հոր՝ Սեյեդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ։

«Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունները պատմականորեն հիմնված են մեր ժողովուրդների կամքի վրա, որոնք ապրել են բարիդրացիական և բարեկամական պայմաններում։ Հուսով եմ, որ համատեղ ջանքեր կգործադրենք միջպետական կապերը զարգացնելու համար՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա, մեր ժողովուրդների շահերին համապատասխան:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ այս նշանակման կապակցությամբ և Իրանի բարեկամ ու եղբայրական ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում»,- ասվում է Ադրբեջանի նախագահի ուղերձում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում