Օրը՝ 60 վայրկյանում | 07.03.2026

ՄՄարո Թարվերդյան

Փետրվարի 28-ից մարտի 6-ը Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրների քաղաքացիներ. ԱԳՆ:

Կիպրոսում ՀՀ դեսպանությունն օպերատիվ կապի մեջ է հավատարմագրման երկրի իշխանությունների և դեսպանություն դիմած քաղաքացիների հետ. ԱԳՆ:

Փեզեշքիանը ներողություն է խնդրել հարևան երկրներից, որոնք հարձակման են ենթարկվել Իրանի տարածքից:

Փեզեշքիանը Պուտինին է ներկայացրել Իրանում տեղի ունեցող զարգացումները:

Այսօր Իրանին շատ լուրջ հարված կհասցվի. Թրամփ:

Վաշինգտոնը հայտարարել է, որ պատերազմը կարող է տևել ևս 4-6 շաբաթ:

Տարածաշրջանում ռազմական գործողությունները շարունակվում են:

Իրանում զոհերի թիվը հատել է 1330-ը:

Իրանական ուժերը հարվածել է Թել Ավիվին, պայթյուններ են լսվել Երուսաղեմում:

Եվրոպական խորհրդի նախագահը կայցելի Ադրբեջան:

Բեռլինը ցանկանում է կանխել Իրանից անվերահսկելի միգրացիոն հոսքերը. Մերց:

ՌԴ ԶՈՒ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և էներգետիկ համալիրի օբյեկտներին. ՌԴ ՊՆ:         

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում