ԼԼիլիթ Ասատրյան

Երկու ամսվա ընթացքում միայն դեղորայքի տրամադրման շրջանակներում 2.5 մլրդ դրամ փոխհատուցում ենք իրականացրել. Ավանեսյան

Երկու ամսվա ընթացքում միայն դեղորայքի տրամադրման շրջանակներում 2.5 մլրդ դրամ փոխհատուցում ենք իրականացրել. Ավանեսյան

Այս երկու ամիսների ընթացքում միայն դեղորայքի տրամադրման շրջանակներում 2.5 մլրդ դրամ փոխհատուցում ենք իրականացրել: Այդ մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանի հարցին:

«Սա ահռելի մեծ թիվ է: Ես մի քանի թվեր էլ հնչեցնեմ. օրինակ՝ 113 հազար 65+ քաղաքացիներ ստացել են մինչև 50 հազար դրամի փոխհատուցում: 15 հազար 65+ քաղաքացիներ ստացել են 50-100 հազար դրամի փոխհատուցում, և այսպես շարունակ: Ես նաև մի բան եմ ուզում ասել, որ մենք իհարկե շատ շեշտադրում ենք 65+ տարիքի անձանց այս կարևորագույն կարիքը բավարարելը, բայց ես ուզում եմ ցույց տալ, որ 200 հազար և ավելի աշխատավարձ ստացողների առումով դիմելիությունը այնպիսին է, ինչպիսին պետք է լինի, և 23675 քաղաքացի ստացել է էլի մինչև 50 հազար դրամի ծառայություններ: Օրինակ` 200 հազարից ավելի աշխատավարձ ստացողներից 162 հոգի ստացել են 1-2 մլն դրամի փոխհատուցում, 36-ը՝ 2-4 մլն դրամի փոխհատուցում, 12-ը` 4 մլն դրամից ավելի փոխհատուցում»,- նշեց նախարարը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում