ԼԼիլիթ Ասատրյան

Երկու ամսում՝ շուրջ 1,2 մլն այց. Ավանեսյանը՝ առողջության ապահովագրության համակարգի մասին

Երկու ամսում՝ շուրջ 1,2 մլն այց. Ավանեսյանը՝ առողջության ապահովագրության համակարգի մասին

Երկու ամսվա տվյալներով՝ մենք արդեն 1 միլիոն 200 հազարի շրջանակներում այց ենք ունեցել։ Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի հարցին:

«Իսկ եթե դիտարկենք՝ քանի՞ անձ է օգտվել մի քանի ծառայությունների ձևաչափով՝ 400000-ի մոտ քաղաքացի օգտվել է առողջության ապահովագրության համակարգից։ Անձ կա, որ ստացել է և՛ հետազոտություններ, և՛ դեղորայք, և՛ վիրահատություն։ Եվ սա իսկապես մեծ դիմելիություն է, որը ես նույնպես ուզում եմ շեշտադրել. այս դիմելիության աճն էլ մեր կանխատեսումների շրջանակներում է, մեր համակարգը, ըստ էության, մարսում է այս դիմելիությունը, և, այո՛, մենք հաջորդիվ էլ պիտի աշխատենք բարելավելու, ավելի լավացնելու այս համակարգը»,- նշեց նախարարը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում