Կառավարությունը թոփ 50 համալսարաններ ընդունվածներին ուսվարձի տեսքով կաջակցի մինչև 10 մլն դրամի չափով

ԼԼուսինե Մուրադյան

Կառավարությունն աջակցելու է թոփ 50 համալսարաններ ընդունված ուսանողներին ուսման վարձի տեքստով: Այս պահին քննարկվում է մինչև 10 մլն դրամի չափը: Այդ մասին Կառավարության՝ մարտի 3-ի նիստին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Կարծում եմ՝ դա բավականին մեծ գումար է, որոշ դեպքերում դա ընդհուպ հավասար է այդ թոփ 50 համալսարաններից որևէ մեկի ուսման վարձի՝ մինչև 70-80 տոկոսի չափով փոխհատուցմանը»,- ասաց պատգամավորը՝ հորդորելով հետևել Կառավարության նոր որոշումներին՝ օգտվելու արտոնությունից:

Սիսակ Գաբրիելյանը պայմանների մասին տեղեկատվություն չհրապարակեց՝ խոստանալով, որ առաջիկայում դրա մասին տեղեկություն կհրապարակվի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում