Օրը՝ 60 վայրկյանում | 28.02.2026

ՄՄարո Թարվերդյան

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին:

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ:

Իսրայելը հարվածել է Իրանին: Պայթյուն է որոտացել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի նստավայրի մոտ. ԶԼՄ:

Թել Ավիվին և Իսրայելի այլ շրջանների հարվածներ են հասցվել. Լրատվամիջոցներ:

Իրանի Մինաբի շրջանում 57 աշակերտ է զոհվել աղջիկների տարրական դպրոցի վրա հարձակման հետևանքով:

Աբու Դաբիում և Դուբայում պայթյուններ են որոտացել. կա զոհ: Դուբայի օդանավակայանը դադարեցրել է բոլոր թռիչքները:

Արաղչին և Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել:

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար:

ՑԱՀԱԼ-ը հայտարարել է 70 հազար պահեստազորայինի հավաքագրման մասին:

Թեհրանը մերժել է միջուկային հավակնություններից հրաժարվելու հնարավորությունները. Թրամփը՝ Իրանի դեմ գործողության մասին:

Պուտինը խորհրդակցություն է անցկացրել ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին:

Ռուսաստանը պահանջել է անհապաղ վերադարձնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում