ՎՎարդուհի Հարությունյան

Այսօր լրանում է Ուկրաինայում պատերազմի մեկնարկի չորրորդ տարին

Այսօր լրանում է Ուկրաինայում պատերազմի մեկնարկի չորրորդ տարին

Ուկրաինայում պատերազմի մեկնարկի չորրորդ տարելիցին նվիրված ելույթի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ցույց է տվել այն թաքստոցը, որտեղ անցկացրել է պատերազմի առաջին ամիսները:

«Արդեն չորս տարի է, ինչ Պուտինը փորձում է «երեք օրում գրավել Կիևը»: Եվ դա իրականում շատ բան է ասում, թե ինչպես է Ուկրաինան պայքարում այս ամբողջ ընթացքում»,- շեշտել է նա:

Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի գոյատևումը միլիոնավոր ուկրաինացիների քաջության, տոկունության և ամենօրյա աշխատանքի արդյունքն է:

Նրա խոսքով՝ չնայած անսահման ցավին և գիշերային ահաբեկչությանը, ուկրաինացիները թույլ չեն տվել, որ զայրույթը պատի իրենց և շարունակում են այն վերածել ուժի: Նա հավելել է, որ Ռուսաստանը չի կարող հաղթել Ուկրաինային մարտադաշտում, ուստի հարձակվում է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։

Նա շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին Ուկրաինայի կողքին լինելու համար՝ հավելելով, որ Կիևը ձգտում է արդար, երկարատև խաղաղության: Զելենսկու խոսքով՝ ցանկացած ապագա համաձայնագիր պետք է ապահովի իրական անվտանգության երաշխիքներ և ընդունվի ուկրաինացի ժողովրդի կողմից:

Միաժամանակ, Financial Times-ի հետ հարցազրույցում նախագահն ասել է, որ Ուկրաինան Եվրամիությունից կոնկրետ որոշումներ է ակնկալում իր անդամակցության վերաբերյալ: Ըստ նրա՝ գործընթացի հետաձգումը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում պատերազմի և Ռուսաստանի կողմից ճնշման ֆոնին: Զելենսկու խոսքով՝ ՌԴ ղեկավարությունը փորձում է տարբեր քաղաքական գործիքներ օգտագործել, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ փոխգործակցությունը, որպեսզի թուլացնի բանակցություններում Կիևի դիրքերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում