Ոստիկանները Նալբանդյան գյուղի բնակչի տանը հայտնաբերել են 4 կգ 166 գրամ մարիխուանա

ՄՄարո Թարվերդյան

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին տվյալներ՝ խոշոր չափերի թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ։ Հետագա լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներից և տեղեկությունը ճշտելուց հետո քրեական ոստիկանները փետրվարի 17-ին անցան իրացման աշխատանքին։

Ժամը 22:20-ին քրեական ոստիկանները Հայկավան-Նոր Արտագերս ավտոճանապարհին նախ ձերբակալեցին Հայկավան գյուղի երեք բնակչի և նրանցից մեկի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխեցին վարչություն։

Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդի՝ 32-ամյա հայկավանցի տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթ՝ 6 գրամ դեղնականաչավուն զանգվածով։

Կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Արմավիրի մարզային քննչական վարչություն, նախաձեռնվեց քրեական վարույթ։ Նաև հիմնավորվեց ոստիկանների տեղեկությունը, որ հայկավանցին թմրանյութը ձեռք է բերել Նալբանդյան գյուղի մի բնակչից։

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում