ՀՀ նախագահը հանդիպել է Հունաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ

ՄՄարո Թարվերդյան

Պետական այցով Աթենքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանի առևտրաարդյունաբերական պալատում հանդիպել է Հունաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը ներկա են եղել նաև դիվանագետներ, տարբեր ոլորտներից գործարարներ, հասարակական ու պետական գործիչներ։

Հանրապետության նախագահի հետ հանդիպման հնարավորության համար շնորհակալական խոսքով հանդես է եկել առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Իոաննիս Բրատակոսը։



Հանդիպմանը նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջույնի ելույթ է ունեցել և կարևորել նմանօրինակ երկկողմ հանդիպում համաժողովների նախաձեռնումն ու հաճախակի անցկացումը։ Իր խոսքում նախագահը նշել է, որ Հայաստանի և Հունաստանի քաղաքական, պատմական, բարեկամական ու մշակութային առնչակցությունները երաշխավորում են երկու երկրների առևտրատնտեսական տարբեր օղակներում համագործակցային մեծ ներուժ, որն այսօր կարիք ունի լիարժեք իրականացման և հույս է հայտնել, որ նաև բարձրաստիճան փոխայցելությունները կնպաստեն տնտեսական կապերի ձևավորմանն ու ընդլայնմանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում