ՎՎարդուհի Հարությունյան

Ժնևում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների բանակցությունները

Ժնևում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների բանակցությունները

Ժնևում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների բանակցությունները: Ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ ուկրաինական պատվիրակությունը՝ Անվտանգության և ազգային պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։ Ամերիկյան կողմը ներկայացնում են Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ բանակցություններն անցկացվելու են փակ ձևաչափով, հանդիպման առաջին օրվա ավարտին հայտարարության պետք չէ սպասել, քանի որ շփումները կշարունակվեն նաև փետրվարի 18-ին:

Ուկրաինայի արտգործնախարարն էլ մտահոգություն է հայտնել, որ չնայած դիվանագիտական գործընթացներին՝ Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցնում հանրապետությանը, հատկապես՝ էներգետիկ օբյեկտներին՝ այդպիսով անտեսելով խաղաղության ջանքերը:

«Մոսկվան հասկանում է միայն ագրեսիայի լեզուն։ Նրանք լուրջ չեն ընդունի դիվանագիտությունը, եթե այն չուղեկցվի ճնշումներով»,- շեշտել է Անդրիյ Սիբիհան, կոչ արել արևմտյան դաշնակիցներին պատժամիջոցներ կիրառել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում