Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՏՏաթև Խաչատրյան

Ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը

Ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը

Ընթանում է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը։ Այս մասին հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Առաջին փուլի քվեարկությունը կազմակերպվել է կուսակցության կենտրոնական գրասենյակում, 2026 թվականի փետրվարի 13-15-ը ներառյալ, ժամը՝ 10։00-20․00-ն։ Քվեաթերթիկում ընդգրկվել են ՔՊԿ վարչության կողմից գրանցված բոլոր թեկնածուների անունները։ Քվեարկելու իրավունք ունեն համաժողովի պատվիրակները:

Առաջին փուլի քվեաթերթիկը համարվում է վավեր, եթե դրանում քվեարկվել է հիսուն թեկնածուների օգտին՝ 1-ից մինչև 50 թվանշաններով և (կամ) v-աձև նշաններով։

Առաջին փուլի քվեարկության արդյունքներով հիսուն առավելագույն ձայն ստացած թեկնածուները իրավունք կստանան մասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը։ Հիսուն առավելագույն ձայն ստացած թեկնածուների ցանկը կձևավորվի ՀՀ ընտրական օրենսդրությամբ սահմանված` նվազ ներկայացված սեռի քվոտաները լրացնելու համար անհրաժեշտ թվով առավելագույն ձայներ ստացած՝ նվազ ներկայացված սեռի թեկնածուների ներառմամբ, այնպես, որ հիսուն առավելագույն ձայն ստացած թեկնածուների անվանական ցանկը համապատասխանի ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված չափանիշներին։

Եթե առաջին փուլի քվեարկության արդյունքներով առավելագույն ձայներ ստացած թեկնածուների ցանկի հիսուներորդ հորիզոնականում հայտնվում են հավասար ձայներ ստացած մեկից ավելի թեկնածուներ, ապա առավելագույն ձայներ ստացած թեկնածուների ցանկում ներառվում են այդ հորիզոնականում գտնվող հավասար ձայներ ստացած բոլոր թեկնածուները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում