ԼԼիլիթ Ասատրյան

Արման Խոջոյանը և ՌԴ գյուղատնտեսության նախարարի տեղակալը քննարկել են գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացման հեռանկարները

Արման Խոջոյանը և ՌԴ գյուղատնտեսության նախարարի տեղակալը քննարկել են գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացման հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փետրվարի 12-ին ընդունել է ՌԴ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մարինա Աֆոնինայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ  համագործակցության զարգացման և գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացման հեռանկարները։

Մտքեր են փոխանակվել անասնաբուծության, բուսաբուծության, խաղողագործության և գինեգործության ոլորտներում գործակցության խորացման հնարավորությունների շուրջ։

Երկուստեք ընդգծվել է կրթության ոլորտում ուսանողների փոխանակման, միջազգային համաժողովներին և մասնագիտացված ցուցահանդեսներին համատեղ մասնակցության կարևորությունը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում