ՎՎարդուհի Հարությունյան

Միացյալ Նահանգները և Իրանը ճկունություն են ցուցաբերում միջուկային գործարքում. Ֆիդան

Միացյալ Նահանգները և Իրանը ճկունություն են ցուցաբերում միջուկային գործարքում. Ֆիդան

Միացյալ Նահանգները և Իրանը ճկունություն են ցուցաբերում միջուկային գործարքում՝ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը: Financial Times-ի հետ հարցազրույցում Հաքան Ֆիդանը նշել է միջուկային բանակցություններում կողմերի փոխզիջումների պատրաստակամության մասին:

Նրա խոսքով՝ իրանական կողմը գիտակցում է ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու անհրաժեշտությունը: Իսկ Վաշինգտոնը, ըստ Ֆիդանի, կարող է հրաժարվել ուրանի հարստացումը դադարեցնելու պահանջից և համաձայնել սահմանված շրջանակներում հարստացմանը: 

Թուրք դիվանագետի խոսքով՝ եթե Միացյալ Նահանգները պնդի, որ բոլոր հարցերը միաժամանակ լուծվեն, անգամ միջուկային խնդիրը տեղից չի շարժվի, իսկ դրա հետևանքը կարող է լինել նոր պատերազմը տարածաշրջանում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում