ԳԳոհար Սարգսյան

Հրդեհ Օձունում. այրվել է անասնակեր

Հրդեհ Օձունում. այրվել է անասնակեր

Փետրվարի 5-ին՝ ժամը 21։15-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից մեկական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օձուն գյուղի 19-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։30-ին, մարվել՝ փետրվարի 6-ի՝ ժամը 11։40-ին։ Այրվել են անասնակեր և ծածկի փայտե կառուցատարրերը՝ 500 քմ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում