Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի կնքումից հետո արևմտյան ուժեր կտեղակայվեն, որոնք կապահովեն Ուկրաինայի անվտանգությունը. Ռյուտե

Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի կնքումից հետո արևմտյան ուժեր կտեղակայվեն, որոնք կապահովեն Ուկրաինայի անվտանգությունը. Ռյուտե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկնել է Կիև: Գերագույն ռադայում ունեցած ելույթում Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ համաշխարհային վերջին զարգացումները կարող են շեղել Ուկրաինայից ուշադրությունը, սակայն հարկավոր է շարունակել Կիևին աջակցությունը: Նրա խոսքով՝ բարդ իրավիճակ է ստեղծվել, սակայն Դաշինքը երես չի թեքում Ուկրաինայից և պատրաստ է արագ օգնություն ցուցաբերել։

«Միացյալ Նահանգները, Եվրոպան և Կանադան պատրաստակամություն են հայտնել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, Հանրապետության աջակիցների կոալիցիան առաջընթաց է գրանցել դրանց մշակման գործում»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Ռյուտեն հայտարարել է, որ հենց Մոսկվան և Կիևը խաղաղության համաձայնագիր կնքեն, արևմտյան ուժեր կտեղակայվեն, որոնք կապահովեն Ուկրաինայի անվտանգությունն օդում և ծովում։

Մոսկվայից արձագանքել են՝ Ուկրաինայում արևմտյան զինվորականների կամ ռազմական օբյեկտների տեղակայումը կհամարեն արտաքին միջամտություն։

«Դա անընդունելի է Ռուսաստանի համար, նման քայլը կգնահատենք որպես անմիջական սպառնալիք Դաշնության անվտանգությանը»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ից:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©