Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՄՄարո Թարվերդյան

Արայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է Պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին

Արայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է Պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մի խումբ ուսանողների: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է պետական համակարգի կառուցվածքն ու գործունեությունը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է որակյալ կրթություն ստանալու անհրաժեշտությունը և հորդորել ուսանողներին ապագայում համալրել պետական կառավարման համակարգը:

Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Կառավարության գործունեությանը, ապատեղեկատվության կանխարգելման համար իրականացվող աշխատանքներին, պետական ապարատի գրավչության բարձրացմանն ուղղված միջոցառումներին, ուսուցիչների ատեստավորման համակարգի լավարկմանը, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին և այլն:

Հանդիպման ավարտին ուսանողներն Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել և ծանոթացել Կառավարության շենքի պատմությանը:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում