Չկա եկեղեցի-պետություն հակամարտություն, կա եկեղեցում իշխանությունը ուզուրպացրած անձ. Փաշինյան

ԼԼիլիթ Ասատրյան

Միջազգային հարթակներում որևէ հարցի քննարկման հետ կապված խնդիր չունենք, որովհետև մեր գործելակերպը թափանցիկ է, հստակ է, հիմնավորված է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ստրասբուրգում քննարկմանը, որտեղ անդրադարձ է կատարվել եկեղեցի-պետություն հակամարտությանը:

«Չկա եկեղեցի-պետություն հակամարտություն, կա եկեղեցում իշխանությունը ուզուրպացրած անձ։ Նա ոչ մի պայմանով չի կարող լինել այդ պաշտոնում, մենք հնարավոր բոլոր օրինական ու թույլատրելի միջոցները ձեռնարկելու ենք նրան իրեն ոչ արժանի տեղից դուրս բերելու համար»,- ասաց Փաշինյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում