ՀՀայկ Նավասարդյան

Ձյան և բքի պատճառով Սիսիանի ավագ դպրոցից և քոլեջից մոտ 4 տասնյակ դիմորդ չի կարողացել ներկայանալ քննական կենտրոն

Ձյան և բքի պատճառով Սիսիանի ավագ դպրոցից և քոլեջից մոտ 4 տասնյակ դիմորդ չի կարողացել ներկայանալ քննական կենտրոն

Ձյան և բքի պատճառով Սիսիանի ավագ դպրոցից և քոլեջից մոտ 4 տասնյակ դիմորդ չի կարողացել ներկայանալ Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն՝ այսօր մեկնարկած՝ ձմեռային միասնական քննությանը մասնակցելու:

Քննական այդ կենտրոնում Հայոց լեզվի և հայ գրականության միասնական քննությանը 158 հայտագրված դիմորդից ներկա է եղել 118-ը: Չներկայացած 40 դիմորդներն առավելապես Սիսիանից են: Գնահատման և թեստավորման կենտրոնից տեղեկացրեցին, որ ԿԳՄՍ նախարարության հետ քննարկումից հետո որոշում է կայացվել փետրվար ամսվա վերջում եղանակի պատճառով քննական կենտրոն չներկայացածների համար քննություն կազմակերպել, որպեսզի դիմորդները չզրկվեն այս փուլում քննություն հանձնելու հնարավորությունից՝ իրենցից անկախ պատճառով։

Ավելի հստակ՝ քննության օրվա և վայրի մասին ԳԹԿ-ն կտեղեկացնի լրացուցիչ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում