Դուք նույնիսկ ձեր աթոռների վրա ձեր կշիռը չեք կարողանում պահպանել, քաղաքական դաշտում ձեր կշիռը ո՞նց եք պահելու. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

ԿԿարմեն Ղուկասյան

Ազգային ժողովի արտահերթ նիստի շրջանակում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, քննարկվում է ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագիծը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձավ ԱԺ «Հայաստան» խմբակցության՝ ԱԺ արտահերթ նիստը բոյկոտելուն:

«Արծվիկ Մինասյանն ասում էր՝ դուք խոսում եք մի ծանրակշիռ ուժի մասին... Այ, էս է ձեր ծանրակշռությունը: Հիմա ձեր կշիռը այս աթոռների վրա մի քանի վայրկյան առաջ և հիմա կտրուկ տարբերվում է: Դուք նույնիսկ ձեր աթոռների վրա ձեր կշիռը չեք կարողանում պահպանել, քաղաքական դաշտում դուք ձեր կշիռը ո՞նց եք պահելու»,- ասաց Կոնջորյանը՝ դիմելով դահլիճից հեռացած ընդդիմադիր գործընկերներին:

«Սա ինչի՞ մասին է խոսում: Մի քանի օր առաջ եկել Քննիչ հանձնաժողովից էին խոսում: Նույն բանն է: Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չեն մասնակցել, հետո եկել ասում են՝ թե Քննիչ հանձնաժողովի զեկույցն ուր է:

Հիմա եկել են այստեղ կամ խորհրդի նիստին, հարցի քննարկման վերաբերյալ բովանդակային դատողություններ են անում, բայց հարցի բովանդակային քննարկմանը չեն մասնակցում: «Պատիվ ունեմ»-ը, ի դեպ, էստեղ է, մարդիկ խիզախաբար մնացել են: Իհարկե գնալու են, հո չեն գալու էստեղ հարցեր տան:

Եթե ճիշտ եմ հիշում, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչներն էին ընտրակաշառքի վրա բռնվել, նաև դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռն էլ կա: Դե, ինձ համար «Պատիվ ունեմ»-ը և «Հայաստան» դաշինքը նույնն են, այսինքն՝ խոսքը ընդդիմության մասին է, եկել դիտորդական առաքելությունից են խոսում, բայց իրենք, ընդդիմություն լինելով, ընտրակաշառքի վրա բռնվել են: Դրա համար էլ չեն մասնակցում բովանդակային քննարկմանը, որովհետև որ մասնակցեին, էս փաստարկները լսելու էին: Դրա համար էլ թողեցին գնացին»,- հայտարարեց ՔՊ խմբակցության ղեկավարը:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում