ԱԱննա Զախարյան

Վագիֆ Խաչատրյանը վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն. նախարար

Վագիֆ Խաչատրյանը վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն. նախարար

Այսօր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում Վագիֆ Խաչատրյանին վիրահատել են: Վիրահատությունն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

 

«Վիճակը գնահատվում է կայուն, կրած վիրահատության ծավալին համապատասխան։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է նախարարը:

 

Հիշեցնենք, որ 2026 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանն է փոխանցել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին, Վագիֆ Խաչատրյանին:

Վագիֆ Խաչատրյանը գերեվարվել էր 2023-ի հուլիսին՝ Հակարիի կամրջի մոտ, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Ղարաբաղից մեկնում էր Հայաստան՝ բուժման նպատակով: 2025-ի դեկտեմբերի վերջին տեղեկություններ տարածվեցին, որ նրա առողջական վիճակը Բաքվի բանտում վատացել է, տեղափոխվել է հիվանդանոց:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում