ԱԱննա Զախարյան

Նիկոլ Փաշինյանը Դավոս է մեկնում․ Դոնալդ Թրամփի հրավերով կմասնակցի «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրմանը

Նիկոլ Փաշինյանը Դավոս է մեկնում․ Դոնալդ Թրամփի հրավերով կմասնակցի «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Հունվարի 22-ին վարչապետը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ կմասնակցի «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Նիկոլ Փաշինյանը ստացել է Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ 

«Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը»,- նշել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում