Ինստիտուցիոնալ փոփոխությունների պետք է գնանք, որպեսզի հաշվառման-քննական ծառայությունների մատուցման մոդելը փոփոխվի. ՆԳ նախարար

ԼԼուսինե Մուրադյան

Այս տարվա կտրվածքով պետք է ինստիտուցիոնալ փոփոխությունների գնանք, որպեսզի հաշվառման-քննական ծառայությունների մատուցման մոդելը փոփոխվի: Վերջնարդյունքում կունենանք շատ ավելի բարվոք պայմաններ, ընդ որում՝ թե՛ ենթակառուցվածքին է վերաբերում, թե՛ վարորդական իրավունք ստանալու քննությանը և դրա բովանդակությանը: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի դիտարկմանը, թե հաշվառման-քննական կենտրոնները ծանրաբեռնված են աշխատում:

«Չպետք է մոռանանք, որ մենք գործ ունենք «վտանգավոր աղբյուրով» երթևեկության մեջ մտնող մարդկանց հետ, և այստեղ անել մի բան, որը կլինի արագ, հարմար, բայց արդյունքում կտուժի որակը, մենք նմանատիպ մոտեցում թույլատրել չենք կարող:

Դրա համար գնում ենք ինստիտուցիոնալ փոփոխությունների ճանապարհով, որոնք պահանջելու են ժամանակ, խնամքով մոտեցում հանրային անվտանգության թեմային, և մենք տարեվերջին մոդելային ամբողջ գծագրումներն այս տեսանկյունից կունենանք»,- ասաց նա՝ հավելելով, որ որոշ ստորաբաժանումներում հաստիքներ կավելանան, որոշ ստորաբաժանումների համար նոր տրանսպորտային միջոցներ ձեռք կբերվեն՝ թեթևացնելու քննական կենտրոնների աշխատանքը:

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում