Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը հանդես կգա 4 մարզիկով

Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը հանդես կգա 4 մարզիկով

Գերմանիայի Կոտբուս քաղաքում նոյեմբերի 21-24-ը կայանալիք մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականը հանդես կգա 4 մարզիկով։ Այդ մասին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությանը հայտնել է մեր հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Հարություն Մերդինյանը մասնակցելու է նժույգի թափեր վարժությունում, Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը՝ օղակներում, իսկ Արթուր Դավթյանը՝ նժույգի թափերում, հենացատկում և պտտաձողում։

Կոտբուսի մրցաշարը վարկանիշային է: Մեր մարզիկները պետք է անպայման 1-ին տեղը գրավեն այս մրցումներում, որպեսզի շարունակեն պայքարը 2020թ օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Հակառակ դեպքում նրանք վարկանիշային նոր միավորներ կկորցնեն և կզրկվեն վերջին շանսից:

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանն արդեն նվաճել է Տոկիո-2020-ի ուղեգիր:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում