Ընդդիմության մոտ անձի երկատում կա, ընդդիմություն՝ հրապարակային դաշտում, ընդդիմություն՝ ոչ հրապարակային դաշտում. Կոնջորյան

ԼԼուսինե Մուրադյան

Մենք մերժել ենք մի բան, մերժել ենք ձեզ, մերժել ենք սերժաքոչարյանական այդ խումբը, որի մեջ մտնում եք նաև Դուք, որովհետև գործընկեր եք, կոալիցիոն գործընկեր եք եղել, իրար հետ աշխատել եք, պաշտոններ եք զբաղեցրել, իսկ «004» շրջաբերականով մերժել եք ՀՀ-ն դուք: Վերջիվերջո, գործի գալո՞ւ եք հաջորդ գումարման ԱԺ-ում, եթե իհարկե հայտնվեք, ինչի հարցում ես շատ խիստ կասկածում եմ: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 19-ի նիստի մեկնարկին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի քննադատություններին:

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ ՔՊ-ն ամեն ինչ արել է, որ ընդդիմությունը չօգտվի նվազագույն հնարավորություններից և իրավունքներից, և որ իշխող խմբակցությունը մերժում է ընդդիմության առաջարկները՝ ԱԺ նիստերին հարցեր քննարկելու:

Ընդդիմության քննադատություններին արձագանքեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Տպավորություն է ինձ մոտ, որ ընդդիմության մոտ անձի երկատում կա, [այն է՝] ընդդիմություն՝ հրապարակային դաշտում, ընդդիմություն՝ ոչ հրապարակային դաշտում:

ԱԺ խորհրդի նիստերը հրապարակային չեն, դրա համար էլ չեք գալիս այդ նիստերին: Այ երբ մի օր ուղիղ եթերով այդ նիստերը հրապարակվեն, կգաք նիստերին, ելույթներ կունենաք, հարցադրումներ կանեք:

Մեջը քյար չկա, եթե հրապարակային չէ. պիտի գաք՝ գործ անեք, մեջը քյար չկա: Դուք պետք է գաք, մի երկու հերթապահ բան ասեք, հետո գնաք տուն և արդարացնեք ձեր գործունեությունը որպես ընդդիմություն, իսկ կարևոր, ոչ հրապարակային դաշտում պիտի գաք աշխատեք՝ առանց տեսախցիկների, չեք անում»,- ասաց Կոնջորյանը:

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում