Թնջուկի լուծումը վարչապետի առաջարկած ճանապարհն է. հայկական երկաթուղին ու ռուսական կառավարումը

ԳԳոհար Սարգսյան

Ռուսաստանը դեռ չի արձագանքել Հայաստանի երկաթուղային որոշ հատվածների վերականգնման մասին հայկական կողմի առաջարկին: Վարչապետ Փաշինյանը ապաշրջափակման համատեքստում էր այդ հարցը բարձրացրել դեռ նախորդ տարեվերջին: Փորձագետները համարում են, որ վարչապետի այս հայտարարությունը ոչ թե արձագանք է ենթադրում, այլ քայլեր: Որովհետև նախորդ տասնամյակների ընթացքում երկաթգծերի համակարգի ապաշնորհ կառավարում է իրականացվել, լուրջ ներդրումներ չեն եղել, չնայած պայմանագրով նախատեսվածի: Եվ հիմա Ռուսաստանի որոշման ժամանակն է:

Հայաստանյան երկաթուղին ռուսական կառավարման ներքո հայտնվեց 2008-ի նախագահական ընտրությունների նախաշեմին: Այն կոնցեսիոն կառավարման հանձնվեց 30 տարով՝ ևս 20 տարի երկարաձգելու հնարավորությամբ: Չնայած պայմանագրի ավարտին դեռ 12 տարի կա, մեր երկրի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել հետ վերցնել այդ հատվածները և պետբյուջեի միջոցներով վերականգնել: Այս հարցում ևս արձագանք չկա Ռուսաստանից, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ ժամանակը հիմա է:

Որ ուղղությամբ կզարգանան իրադարձությունները՝ ներդրումները կիրականացվե՞ն, թե Հայաստանը հետ կվերցնի, դեռ պարզ չէ:

Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի տեսանյութում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում