ԱԱնժելիկա Ժամհարյան

Շատերը առողջության ապահովագրության ներդրմանը սպասում էին հենց կատարակտի վիրահատության համար․ Ավանեսյան

Շատերը առողջության ապահովագրության ներդրմանը սպասում էին հենց կատարակտի վիրահատության համար․ Ավանեսյան

Մեր  սիրելի 65+ տարիքի քաղաքացիներից շատերը առողջության ապահովագրության ներդրմանը սպասում էին հենց կատարակտի վիրահատության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և տեսանյութ կցել։

«Գիտեմ, մինչև ապահովագրության ներդնումը, այս պլանային վիրահատությունը մեր քաղաքացիներից շատերին ֆինանսական առումով հասանելի չէր․ այն պետպատվերով տրամադրվում էր միայն որոշակի խմբերի։

Ակնաբուժական մասնավոր երկու կլինիկաներում հետևել եմ ապահովագրության շրջանակում, արհեստական ոսպնյակի տրամադրմամբ, կատարակտի վիրահատությանը: Ուղեգրման ընթացքի, հետազոտության և վիրահատության մասին պատմում են հենց քաղաքացիները։

Առողջության ապահովագրությունը կյանքի որակ է փոխում»,-նշել է նա։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում