ՄՄարիամ Մխիթարյան

Փարիզը դեմ է ԵՄ վարկերի միջոցով Ուկրաինայի համար ամերիկյան զենքի գնմանը

Փարիզը դեմ է  ԵՄ վարկերի միջոցով Ուկրաինայի համար ամերիկյան զենքի գնմանը

Ֆրանսիան փորձում է խոչընդոտել ԵՄ վարկերի միջոցով Ուկրաինային ամերիկյան զենքի գնումը, հաղորդել է The Telegraph-ը։

Պարբերականի համաձայն՝ Փարիզը պնդում է, որ Ուկրաինան չգնի ամերիկյան զենք ԵՄ 90 միլիարդ եվրոյի վարկի միջոցով, փոխարենը հատկացված միջոցները ծախսի եվրոպական պաշտպանական արդյունաբերության համար։

Գերմանիան ու Նիդերլանդները դեմ են այդ դիրքորոշմանը: Նրանք կարծում են, որ նման մոտեցումը կխոչընդոտի Կիևի պաշտպանության համար անհրաժեշտ զենքի մատակարարումը, ներառյալ ամերիկյան արտադրության Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը:

Նրանք նաև պատճառաբանում են, որ եվրոպացի արտադրողներն այլընտրանք չունեն որոշ ամերիկյան զենքերի, այդ թվում՝ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար։

ԵՄ երկրները որոշել են 2026-2027 թվականներին Ուկրաինային տրամադրել 90 միլիարդ եվրո ֆինանսավորում: Այդ գումարը կհավաքվի ԵՄ անդամ պետությունների կողմից վարկի միջոցով, ինչին Հունգարիան, Սլովակիան և Չեխիան պաշտոնապես հրաժարվել են մասնակցել։

ԵՄ ծրագրի համաձայն՝ Ուկրաինան վարկը կստանա 0%-ով և գումարը կվճարի, եթե Ռուսաստանից ստանա «ամբողջական փոխհատուցում», որը Բրյուսելի կարծիքով գերազանցում է 0,5 տրիլիոն եվրոն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում