ԷԷմմա Վարդանյան

Անահիտ Ավանեսյանը շարունակում է տեղում ծանոթանալ առողջության ապահովագրությանն առնչվող խնդիրներին

Անահիտ Ավանեսյանը շարունակում է տեղում ծանոթանալ առողջության ապահովագրությանն առնչվող խնդիրներին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և տեղեկացրել, որ շարունակական են լինելու իր այցերը պոլիկլինիկաներ՝ տեղում ծանոթանալու առողջության ապահովագրությանն առնչվող խնդիրներին, ապահովելու քաղաքացիների հետ անմիջական հետադարձ կապը։

«Բարձր եմ գնահատում առաջնային օղակի բուժաշխատողների ամենօրյա նվիրված աշխատանքը ու վերահաստատում` ապահովագրության ներդրմամբ էլ ավելի է բարձրանում նրանց մասնագիտական դերն ու առաքելությունը` յուրաքանչյուր պացիենտի առողջության պահպանման ու վերականգնման գործում»,- գրել է նախարարը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում