ԷԷլեն Պետրոսյան

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդուն

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդուն

Հունվարի 7-ին՝ կեսգիշերն անց, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը մարմնական վնասվածքներով քաղաքացու է հիվանդանոց տեղափոխել: Հաջորդ ահազանգը «Արմենիա» բժշկական կենտրոնից էր. կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել Երևանի բնակիչ 49-ամյա մի տղամարդ:

 

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ կեսգիշերին Առաքելյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդուն սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ էր հասցրել նույն փողոցի բնակիչ 39-ամյա տղամարդը:

 

«Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

 

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրությունում։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում