ԱԱրամ Մարանդյան

Վենեսուելայի նախագահին տեղափոխել են Նյու Յորք

Վենեսուելայի նախագահին տեղափոխել են Նյու Յորք

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, տեղափոխվել են Նյու Յորք` հաղորդել է CNN-ը։

Հունվարի 3-ի երեկոյան ՀԴԲ ինքնաթիռը նրանց տեղափոխել է Նյու Յորք նահանգում գտնվող Ստյուարտ ավիաբազա։ Այնտեղից Մադուրոյին և նրա կնոջն ուղղաթիռով տեղափոխել են Մանհեթեն՝ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) կենտրոնակայան, որտեղ վերցվել են նրանց կենսաչափական տվյալները։

Դրանից հետո ամուսիններին տեղավորել են Բրուքլինի դաշնային քննչական մեկուսարան։

NBC News-ի տվյալով՝ արդեն երկուշաբթի, հունվարի 5-ին, Մադուրոն և Ֆլորեսը կարող են դատարանի առաջ կանգնել Նյու Յորքում։

Հունվարի 3-ին ԱՄՆ-ն ռազմական գործողություն է իրականացրել Վենեսուելայի դեմ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Վենեսուելայում գտնվող օբյեկտներին, երկրից դուրս է բերել նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Ամերիկյան կողմի տվյալներով՝ Մադուրոյին և նրա կնոջը այսօր Նյու Յորքում մեղադրանք է առաջադրվել «թմրաահաբեկչության», կոկաինի մաքսանենգության և զենք պահելու համար: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում