Վարքականոններ՝ վարորդների համար. ինչպես վարել մեքենան ձյան և մերկասառույցի պայմաններում

Վարքականոններ՝ վարորդների համար. ինչպես վարել մեքենան ձյան և մերկասառույցի պայմաններում

ՆԳՆ-ն վարքականոններ է տարածել վարորդների համար, թե ինչպես վարել մեքենան ձյան և մերկասառույցի պայմաններում:

 
Ըստ այդմ՝ վարորդները պետք է ձմռանը երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով, պահպանեն տարածություն դիմացի մեքենայից, կտրուկ չարգելակեն կամ փոխել արագությունը, վարել մեքենան ճամփեզրին մոտ, որտեղ կա նստած ձյուն:

 

«Ի՞նչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ

 

Առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել: Ավելի լավ է փորձել փոս փորել արգելափակված անիվի տակ և դրա տակ դնել հենարանային մակերես, օրինակ, սրահի գորգը: Դա կօգնի բարելավել ձգողականությունը և հաջողությամբ դուրս բերել մեքենան արգելափակումից:

 

Մերկասառույցը խիստ վտանգավոր երևույթ է, միշտ հետևեք եղանակային կանխատեսումներին:

 

Հիշե՛ք խուրհուրդները և եղե՛ք պաշտպանված:

 

Իսկ եթե հայտնվել եք արտակարգ իրավիճակում, անհապաղ զանգահարեք ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին»,- նշված է հաղորդագրության մեջ: 

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©