Դրիֆթ կատարած վարորդները հայտնաբերվել են․ մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք

ԳԳոհար Սարգսյան

Օրերս համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որում երևում էր, թե ինչպես են «ԲՄՎ»-ի և «Լեքսուս»-ի վարորդները բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կոպտորեն խախտելով ճանապարհային երթեևկության կանոնները՝ Վանաձորի Հայքի հրապարակում կատարում այսպես կոչված դրիֆթ։

Լոռու մարզի գումարտակի ծառայողները մեքենաները հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։

Մի վարորդ էլ «Լենդ-Ռովեր»-ով դրիֆթ էր անում մայրաքաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածում։

Այս դեպքում մայրաքաղաքի պարեկները մեքենան հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։

Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում