ՎՎարդուհի Հարությունյան

Սուրբ Ծննդյան քարոզի ընթացքում Հռոմի պապն անդրադարձել է Գազայում պաղեստինցիների վիճակին

Սուրբ Ծննդյան քարոզի ընթացքում Հռոմի պապն անդրադարձել է Գազայում պաղեստինցիների վիճակին

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Հռոմի պապ Լևոն XIV-ը Սուրբ Ծննդյան քարոզի ընթացքում խոսել է ամբողջ աշխարհում անօթևանների վիճակի և աշխարհը ցնցող պատերազմների պատճառած ավերածությունների մասին։ Նա ցավով է անդրադարձել նաև Գազայում պաղեստինցիների վիճակին։

Reuters գործակալությունը նկատել է, որ մայիսին ընտրված Լևոն XIV-ի ելույթներն ունեն ավելի զուսպ ու դիվանագիտական ոճ, քան իր նախորդ Ֆրանցիսկոս պապինը, և նա սովորաբար խուսափում է քաղաքական թեմաներից։

Այնուամենայնիվ, նոր պապը վերջին շրջանում մի քանի անգամ անդրադարձել է Գազային և անցած ամիս հայտարարել էր, որ Իսրայելի և պաղեստինցիների միջև տասնամյակներ շարունակվող հակամարտության միակ լուծումը պետք է նախատեսի պաղեստինյան պետության ստեղծում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում