ԼԼուսինե Մուրադյան

Հույս ունեմ՝ այդ քայլերը տեղի կունենան. Փաշինյանը՝ Էրդողանի՝ «խորհրդանշական քայլերի» վերաբերյալ հայտարարության մասին

Հույս ունեմ՝ այդ քայլերը տեղի կունենան. Փաշինյանը՝ Էրդողանի՝ «խորհրդանշական քայլերի» վերաբերյալ հայտարարության մասին

Ողջունում եմ այդ պատրաստակամությունը: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Թուրքիայի ղեկավարն օրերս հայտարարել է, որ 2026-ին խորհրդանշական քայլեր են սպասվում Հայաստաի հետ հարաբերությունները զարգացնելու համատեքստում:

«Անկեղծ ասեմ՝ երկկողմ երկխոսության մակարդակով արդեն հասունացել է այն պահը, երբ ինչ-որ սիմվոլիկ և ոչ սիմվոլիկ, ավելի լայն և կոնկրետ քայլեր պետք է տեղի ունենան: Հույս ունեմ՝ այդ քայլերը տեղի կունենան»,- ասաց նա:

Թե որ ուղղություններով են լինելու այդ խորհրդանշական քայլերը՝ Փաշինյանը չակերտները չբացեց:

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտաարել էր, որ Հայաստանի հետ կարգավորման գործընթացը շարունակվում է, և որ hաջորդ տարվա սկզբից կձեռնարկվեն մի քանի խորհրդանշական քայլեր: Նա նաև հայտարարել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը առավել քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում