Դեկտեմբեր 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԱԱնժելիկա Ժամհարյան

Հայաստանի դեսպանը Սպիտակ տան մէջ Ամերիկայի նախագահին հետ հանդիպած է. Թրամփ անձնական մակագրութեամբ նուէր փոխանցած է Նիկոլ Փաշինեանին: 

Հայ ժողովուրդը արժանի է կայուն խաղաղութեան. Թրամփ:

Ատրպէյճանէն եկած փրեմիում պենզինը մինչև 90 դրամ աւելի պակաս գինով  պիտի վաճառուի. Պապոյեան

Ատրպէյճանով Հայաստան պարարտանիւթեր մատակարարելու կարելիութիւնը կը քննարկենք. Օւերչուք:

Ատրպէյճանէն կաշառք ստացած գերմանացի պատգամաւոր Աքսէլ Ֆիշեր կալանաւորուած է:

Սուրիան և Ռուսաստանը մտադիր են գործակցիլ ռազմական ոլորտի մէջ:

Զելենսքին ներկայացուցած է խաղաղութեան 20-կետնոց նախագիծը, Քրեմլին դեռ  չէ արձագանգած:

Մոսկուայի մէջ ճանապարհային ոստիկանութեան մեքենային մէջ տեղադրուած ռումբը գործարկուած է. պայթումէն 3 անձ զոհուած է:

Լիպիայի Զինուած ուժերու պետը զոհուած է. ռատարներէն անհետացած օդանաւին մնացորդները յայտնաբերուած են Անգարայի մէջ:

Անի Զէյթունցէան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում