ՄՄարիամ Մխիթարյան

Դեմոկրատները հետաքննություն են պահանջել Ուիթքոֆի գործարքների վերաբերյալ

Դեմոկրատները հետաքննություն են պահանջել Ուիթքոֆի գործարքների վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը կարող է դառնալ ծառայողական ստուգման օբյեկտ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ իր գործարքների պատճառով՝ հաղորդել է Semafor-ը։

Պարբերականի տվյալով, Պետքարտուղարության վերահսկողական մարմինը քննարկում է դեմոկրատ սենատորների հարցումը՝ հետաքննելու ԱՄԷ-ի մասնակցությամբ համաձայնագրերի կնքման ժամանակ էթիկական նորմերի հնարավոր խախտումները: Խոսքը կրիպտոարժույթների ոլորտում ԱՄԷ-ի հետ Ուիթքոֆի ենթադրյալ ֆինանսական կապերի մասին է։

Հարցումն ուղարկել են Դեմոկրատական կուսակցությունից սենատորներ Էլիզաբեթ Ուորենը և Էլիսա Սլոտկինը։ Գերատեսչությունում հաստատել են, որ հարցումը քննարկման փուլում է, սակայն հնարավոր հետաքննության մանրամասները չեն բացահայտվում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում