ԷԷմմա Վարդանյան

Ստեփանավան-Գյուլագարակ ճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառին. տուժածները հոսպիտալացվել են

Ստեփանավան-Գյուլագարակ ճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառին. տուժածները հոսպիտալացվել  են

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 22։39-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Գյուլագարակ  ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ստեփանավան-Գյուլագարակ ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին  «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակա ծառին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և երկու տուժած հոսպիտալացվել  են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում