Մասնակցեցի գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսին: Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի Ֆեյսբուքի էջից:

«Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակից

կառավարությունների ղեկավարների հետ այցելել է «Ատոմ» թանգարան: Երկրների վարչապետները շրջայց են

կատարել, ծանոթացել թանգարանում ներկայացված ցուցանմուշներին, ատոմային էներգիայի ոլորտում

զարգացումներին: 

Հաջորդիվ տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսը:

ԱՊՀ պետությունների երիտասարդ գիտնականները ներկայացրել են գիտության և տեխնոլոգիաների ոլորտում իրենց նորարարական մշակումները: Կոնֆերանսին մասնակցել են նաև Հայաստանը ներկայացնող գիտնականներ»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©