Հայաստանը վճռական է՝ #CoP17-ը դարձնելու իրական գործողությունների հարթակ. ՇՄ նախարար

Հայաստանը վճռական է՝ #CoP17-ը դարձնելու իրական գործողությունների հարթակ. ՇՄ նախարար

Որպես #CoP17 համաժողովն հյուրընկալող և նախագահող երկիր՝ Հայաստանը հրավիրված էր UNEA-7-ի շրջանակում կազմակերպված Աֆրիկյան երկրների բնապահպանության նախարարների աշխատանքային նախաճաշ-հանդիպմանը՝ ներկայացնելու համաժողովի նախապատրաստական աշխատանքները և առաջնահերթությունները։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը:

 

«Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն իր ելույթում ներկայացրել է արդեն իսկ իրականացված ենթակառուցվածքային և կազմակերպչական աշխատանքները։
 
Ընդգծել է, որ Հայաստանը, ստանձնելով #CoP17-ի նախագահությունը, առաջնորդվելու է ներառականության, թափանցիկության, բարձր հավակնության և հստակ գործողությունների սկզբունքներով։

 

Ներկայացրել է այն չորս հիմնական ուղղությունները, որոնց շուրջ ձևավորվում է համաժողովի օրակարգը՝
 
☑️
Գլոբալ գնահատման արդյունավետ կազմակերպում,
☑️
Ֆինանսական հոսքերի համադրման կարողությունների զարգացում,
☑️
Բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների լիարժեք ներգրավվածություն,
☑️
Կրթության, իրազեկման և բազմաշերտ համագործակցության խթանում։

 

Ամփոփելով՝ նշել է, որ Հայաստանը վճռական է #CoP17-ը դարձնելու իրական գործողությունների հարթակ և պատրաստ է ընդունել բոլոր կողմերին ջերմ ու հոգատար միջավայրում՝ ստեղծելով կամուրջներ երկրների, էկոհամակարգերի ու սերունդների միջև»,- գրել է նա։
 
logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©