ԳԳոհար Սարգսյան

Կրթությունը՝ որպես մասնագիտական կարողությունների զարգացման միջոց. ԲԸՏՄ

Կրթությունը՝ որպես մասնագիտական կարողությունների զարգացման միջոց. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակում է հետևողականորեն զարգացնել աշխատակիցների մասնագիտական ներուժը՝ միաժամանակ կատարելագործելով վերահսկողական, կանխարգելիչ և իրավական գործընթացների արդյունավետությունը։

 

ԲԸՏՄ և ՆԳՆ կրթահամալիրի բազմամյա համագործակցության շնորհիվ այս տարի ևս 44 տեսուչ վերապատրաստվել է մշակված հատուկ մասնագիտական մոդուլային ծրագրի շրջանակում։

 

Կրթական մոդուլներում ներառված են տեսչական վերահսկողության ընթացքում ի հայտ եկած թերացումների ու բացերի վերացմանն ուղղված անհրաժեշտ թեմաներ։

 

Տեսչական մարմինն առանձնակի կարևորում է մարդկային կապիտալի զարգացման առաջնահերթությունը, քանի որ այն նպաստում է աշխատակիցների մասնագիտական կարողությունների աճին և նրանց պատրաստվածության նոր մակարդակի ապահովմանը՝ բարձրացնելով Տեսչական մարմնի աշխատանքների արդյունավետությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում