ՄՄարիամ Մխիթարյան

Ամերիկա-ուկրաինական բանակցությունները փակուղի են մտել. Զելենսկի

Ամերիկա-ուկրաինական բանակցությունները փակուղի են մտել. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները փակուղի են մտել տարածքային հարցերի պատճառով։

Նրա խոսքով՝ Դոնբասի վերաբերյալ երկու կողմերի դիրքորոշումները դեռևս տարբերվում են։ Նախագահը նշել է, որ ամերիկյան պլանի որոշ դրույթներ շոշափում են զգայուն հարցեր, ինչպիսիք են անվտանգության երաշխիքները և արևելյան շրջանների նկատմամբ վերահսկողությունը։

Կիևը, ընդգծել է Զելենսկին, պնդում է առանձին համաձայնագիր արևմտյան դաշնակիցներից, առաջին հերթին ԱՄՆ-ից՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ։

«Կա մեկ հարց, որի պատասխանը ես և բոլոր ուկրաինացիները ցանկանում ենք ստանալ. եթե Ռուսաստանը նորից պատերազմ սկսի, ի՞նչ են անելու մեր գործընկերները»,- ասել է Զելենսկին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում