Վթար Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին

Վթար Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 16։26-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհի 29-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Amico մակնիշի բեռնատարը ճանապարհի երթևեկելի հատվածում կողաշրջվել է:

Փրկարարներն ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©