ԳԳոհար Սարգսյան

Հայաստանի ողջ տարածքում գործում է հուզական աջակցության թեժ գիծը

Հայաստանի ողջ տարածքում գործում է հուզական աջակցության թեժ գիծը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ քաղաքապետարանի աջակցությամբ Հայաստանի ողջ տարածքում գործում է հուզական աջակցության թեժ գիծը, այն հասանելի է 0800 00 900 անվճար հեռախոսահամարով երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:00-ից մինչև 18:00-ը։

 

Ծառայությունը գործում է՝ առաջնորդվելով միջազգային լավագույն փորձով և էթիկական օրինակելի չափանիշներով։ Թեժ գծի մասնագետները կլսեն առանց քննադատության, կտրամադրեն հոգեբանական աջակցություն և անհրաժեշտության դեպքում կուղղորդեն այլ ծառայությունների՝ աջակցությունը համալիր դարձնելու համար։
 
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում