ԼԼիլիթ Ասատրյան

Բարձր եմ գնահատում Հայաստանի և Միացյալ Էմիրությունների միջև համագործակցության առկա մակարդակը. ՀՀ նախագահ

Բարձր եմ գնահատում Հայաստանի և Միացյալ Էմիրությունների միջև համագործակցության առկա մակարդակը. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին:

«Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ և Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ։

Բարձր եմ գնահատում Հայաստանի և Միացյալ Էմիրությունների միջև համագործակցության առկա մակարդակը:

Լիահույս եմ, որ փոխվստահության և ավանդական սերտ կապերի վրա խարսխված երկկողմ հարաբերություններն ավելի կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում:

Հանրապետության նախագահ Վահագն Խչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ և փոխվարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ Բին Ռաշիդ Ալ Մաքթումին:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արաբական Միացյալ էմիրությունների բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ:

Հայաստանը մեծապես կարևորում է հայ-էմիրաթյան համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը:

Լիահույս եմ, որ համագործակցության առկա մակարդակն առկա մակարդակն կշարունակի ամրապնդվել՝ արձանագրելով նորանոր նվաճումներ»,- մասնավորապես ասվում է ուղերձում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում