Հակամարտության երկու կողմի հետ էլ hարկավոր է շփվել. Լևիթ

ԴԴիանա Գասպարյան

Սպիտակ տան խոսնակն անդրադարձել է ռուս-ուկրաինական կարգավորմանը, ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահի ակնկալվող հանդիպմանը: Քերոլայն Լևիթի խոսքով՝ ամերիկյան կողմը լավատեսորեն է տրամադրված և լուրջ ջանքեր է գործադրում խաղաղաության ուղղությամբ: Նա նշել է, որ Վաշինգտոնի և Կիևի թիմերը կառուցողական բանակցություններ են վարել Ֆլորիդայում: «Այժմ Ուիթքոֆն ուղևորվել է Մոսկվա, hարկավոր է շփվել հակամարտության երկու կողմի հետ էլ»,- մանրամասնել է Սպիտակ տան խոսնակը:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն էլ հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության բանակցություններին ներգրավված է նաև եվրոպական կողմը: Ժան Նոել Բարոն նշել է, որ կարգավորման ամերիկյան ծրագիրը հաջողվել է էականորեն փոփոխել և ստիպել Վաշինգտոնին անվտանգության երաշխիքների մշակման հարցում գործակցել Եվրոպայի հետ:

Մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում