ՎՎարդուհի Հարությունյան

Միացյալ Նահանգները դադարեցնում է մուտքի վիզաների տրամադրումը Աֆղանստանի քաղաքացիներին

Միացյալ Նահանգները դադարեցնում է մուտքի վիզաների տրամադրումը Աֆղանստանի քաղաքացիներին

Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Միացյալ Նահանգները դադարեցնում է մուտքի վիզաների տրամադրումը Աֆղանստանի քաղաքացիներին։ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ ձեռնարկում են բոլոր միջոցները՝ երկրի ազգային անվտանգությունը և հասարակական անվտանգությունը պաշտպանելու համար։

ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունից էլ տեղեկացրել են, որ միգրանտներին ապաստանի տրամադրման վերաբերյալ որոշումներ այլևս չեն կայացնելու, մինչև մանրակրկիտ ստուգումներ չանցկացնեն։

Նոյեմբերի 27-ին Վաշինգտոնի կենտրոնում՝ Սպիտակ տան մոտ, կրակոցներ էին հնչել։ Ծանր վիրավորում էր ստացել Ազգային գվարդիայի երկու զինծառայող, նրանցից մեկը մահացել է: Կրակոցներ արձակած անձը, ըստ ԱՄՆ իշխանությունների, Աֆղանստանից է:

Այս ֆոնին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ընդմիշտ դադարեցնել միգրացիան «երրորդ աշխարհի երկրներից» և վտարել բոլոր նրանց, ովքեր օգուտ չեն բերում Միացյալ Նահանգներին։ Նաև կչեղարկվեն դաշնային նպաստներն այն մարդկանց համար, որոնք Ամերիկայի քաղաքացի չեն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում