Ռուսական լցանավում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

ՄՄարի Կոստանյան

Ռուսաստանի Նախոդկա քաղաքի նավահանգստում գտնվող «Ամերիայի ծոց» լցանավում տեղի է ունեցել ուժգին պայթյուն, որի հետևանքով մահացել է երեք մարդ: Ծովային փոխադրամիջոցում եղել է անձնակազմի ինը անդամ:

Նախնական տեղեկությամբ՝ նավում հրդեհ չկա: Քննության վարկածի համաձայն՝  ներսում պայթել է գազային խառնուրդ, որի պատճառով նավը մասնամբ վնասվել է:

Հեռավոր Արևելքի տրանսպորտային դատախազությունից հայտնել են, որ նավթամթերքի արտահոսք չի արձանագրվել:

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում