ԿԿարմեն Ղուկասյան

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացվում է Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված մրցաշար

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացվում է Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված մրցաշար

Նոյեմբերի 27-30-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում անցկացվում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված՝ Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շրջանային մրցաշարը: 

 
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, հուշամրցաշարը ներառում է արագ և կայծակնային շախմատի մրցաշարեր:

 

 
Արագ և կայծակնային շախմատի մրցաշարերի արդյունքները կհաշվարկվեն միասին՝ հետևյալ կարգով․
 
Արագ շախմատում հաղթանակի համար կտրվի 2 միավոր, ոչ-ոքիի դեպքում՝ 1 միավոր
 
Կայծակնային շախմատում հաղթանակի համար կտրվի 1 միավոր, ոչ-ոքիի դեպքում՝ կես միավոր:
 
 

Արագ շախմատի մրցաշարից հետո արդյունքները հետևյալն են.

 
Հայկ Մարտիրոսյան՝ 15 միավոր
 
Պարհամ Մագսուդլու՝ 12 միավոր
 
Հովհաննես Գաբուզյան՝ 11 միավոր
 
Գաբրիել Սարգսյան՝ 9 միավոր
 
Նիհալ Սարին՝ 9 միավոր
 
Շամսիդդին Վոհիդով՝ 8 միավոր
 
Շանթ Սարգսյան՝ 8 միավոր
 
Բոգդան-Դանիել Դյակ՝ 8 միավոր
 
Արամ Հակոբյան՝ 6 միավոր
 
Ռոբերտ Հովհաննիսյան՝ 4 միավոր:

 

Կայծակնային մրցաշարը կմեկնարկի նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:00-ին:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում