ԱԱնժելիկա Ժամհարյան

Տրանսպորտային կապերի ապաշրջափակումը և TRIPP-ի իրականացումը կդառնա տարածաշրջանում խաղաղության հաստատման առանցքային գործոններից մեկը. Խուդաթյան

Տրանսպորտային կապերի ապաշրջափակումը և TRIPP-ի իրականացումը կդառնա տարածաշրջանում խաղաղության հաստատման առանցքային գործոններից մեկը. Խուդաթյան

Այսօր Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցվացվող Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի և կապի ներդրողների համաժողովի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ԵՄ, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի երկրների տրանսպորտի նախարարների նիստին, որի ժամանակ հանդես է եկել ելույթով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:

 

Նախարարն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում տրանսպորտը կարևոր դեր է խաղում կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման գործում։

 

Տրանսպորտային ենթակառուցվածքների ներդրումներն ապագայի ներդրումներն են՝ շարժունակության, տնտեսական կայունության և երկարաժամկետ զարգացման մեջ։

 

«Այս առումով վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են լայնածավալ աշխատանքներ ավտոճանապարհային ցանցի բարելավման ուղղությամբ, իրականացվում է «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման ներդրումային ծրագիրը, որը ձգվում է Իրանի Իսլամական Հանրապետության սահմանից մինչև Վրաստանի Հանրապետության սահման՝ 556 կմ նախագծային երկարությամբ»,- նշել է նախարարն իր ելույթում։

 

Խուդաթյանը նշել է, որ Ռազմավարական տրանսպորտալոգիստիկ նախագիծ է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն ու զարգացումը՝ Հարավային Կովկասը վերածելով Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև առանցքային տարանցիկ հանգույցի:

 

«Տրանսպորտային կապերի ապաշրջափակումը և TRIPP նախագծի իրականացումը, որը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի բաղադրիչներից մեկն է, կդառնա տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման հաստատման առանցքային գործոններից մեկը»,- ասել է նախարարը` հավելելով, որ Հայաստանն իր աջակցությունն է հայտնում «Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու» համակարգման հարթակի հետագա ամրապնդմանը և նպատակահարմար է համարում ընդլայնել դրա գործառնականությունը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում