Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները Բաքվում քննարկել են խաղաղ գործընթացի դինամիկան, քաղաքացիական հասարակության դերը երկխոսության խթանման գործում

Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները Բաքվում քննարկել են խաղաղ գործընթացի դինամիկան, քաղաքացիական հասարակության դերը երկխոսության խթանման գործում

«Խաղաղության կամուրջ» Նախաձեռնության շրջանակում 2025 թ․ նոյեմբերի 21-22-ին Ադրբեջան է այցելել Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբ։ Այդ մասին ասված է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի Ֆեյսբուքի էջում։

 

«Հայաստանից Նախաձեռնության ներկայացուցիչներ՝ Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը հանդիպել են Ադրբեջանից գործընկերներ՝ Ֆարհադ Մամեդովի, Ռուսիֆ Հուսեյնովի, ՔյամալաՄամեդովայի, Ռամիլ Իսկանդերլիի և Ֆուադ Աբդուլլաևի հետ։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դինամիկան, քաղաքացիական հասարակության դերը երկխոսության խթանման գործում, համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները։ Անդրադարձ է եղել նաև խաղաղության գործընթացի վերաբերյալ այն ակտուալ թեմաներին, որոնք հուզում են Ադրբեջանի և Հայաստանի հասարակություններին։

 

Պայմանավորվածությունն է ձեռք բերվել մեդիա ոլորտում համատեղ աշխատանքի ակտիվացման, փորձագիտական խմբերի միջև ուղիղ կապերի հաստատման և խաղաղության գործընթացում քաղաքացիական հասարակությունների շարունակական ներգրավվածության վերաբերյալ։

 

Կողմերը համաձայնվել են շարունակել աշխատանքային շփումները և «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում պլանավորել հետագա այցերը Հայաստան և Ադրբեջան։

 
 

Այցի շրջանակում տեղի է ունեցել Նախաձեռնության անդամների հանդիպումը Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են վաշինգտոնյան հանդիպումից հետո Ադրբեջանի և Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը խաղաղության օրակարգի ամրապնդման ուղղությամբ։ Հիքմեթ Հաջիևը պատասխանել է Նախաձեռնության ներկայացուցիչների հարցերին»,- նշված է գրառման մեջ։

 
Հիշեցնենք՝ նոյեմբերի 21-ին Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մի խումբ 2025 թվականի հոկտեմբերի 21–22-ը Հայաստանի մայրաքաղաք կատարած ադրբեջանական պատվիրակության այցին պատասխան այցով ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք։
logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©